Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իսրայելական ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) Թեհրանին հարվածներ են հասցնում «պահուստային» զինամթերքով, այսինքն՝ այնպիսի ռումբերով, որոնք նետվում են անմիջապես թիրախների վրա, հայտնում է Times of Israel-ը։
««Առյուծի մռնչյուն» գործողության ընթացքում առաջին անգամ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Թեհրանի երկնքում գործում են սպասման ռեժիմում՝ հզոր հարվածներ հասցնելով վարչակարգի և բռնաճնշումների օբյեկտներին»,- հայտարարել է Կացը։
Լրատվամիջոցը նշում է, որ անցած օրվա ընթացքում Իսրայելը Թեհրանին հարվածել է հեռահար զենքի կիրառմամբ, որն արձակվում է հեռավորությունից և սովորաբար ունենում է ավելի փոքր մարտագլխիկներ։
Պահուստային ռումբեր կիրառելու հնարավորությունն առաջացել է այն բանից հետո, երբ զինվորականները հայտարարել են, որ ապահովել են օդային գերակայություն և «ճանապարհ բացել դեպի Թեհրան»։
Կացը հավելել է, որ այժմ Թեհրանին «անընդմեջ հզոր հարվածներ» են հասցվելու։