Այսօր տեսակապի ձևաչափով տեղի կունենա Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ) արտաքին գործերի նախարարների արտահերթ նիստը, տեղեկացնում է Al Jazeera-ն։
ՊԾԱՊՀԽ-ն Արաբական թերակղզու վեց երկրների՝ Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և Միացյալ Արաբական Էմիրությունների քաղաքական և տնտեսական դաշինքն է։
Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածել է Իրանին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու մասին։ Թիրախավորվել են Իրանի արևմուտքում գտնվող ռազմական օբյեկտները, երկրի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի նստավայրը, ինչպես նաև Մինաբ քաղաքի տարրական դպրոցը։
Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։