ԿԺԴՀ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանին հասցված ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները «անօրինական ագրեսիա» են և ազգային ինքնիշխանության խախտում, նրա խոսքն է մեջբերում պետական լրատվական գործակալությունը։
Նա նշել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունը «սպասելիի սահմաններում էր»՝ այն որակելով որպես Միացյալ Նահանգների «հեգեմոնիստական և ավազակային» բնույթի անխուսափելի արդյունք։
Հայտարարության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգների և Իսրայելի «ագրեսիվ պատերազմը» անընդունելի է որևէ հանգամանքում։
Նաև շեշտվում է, որ տարածաշրջանի երկրները և ընդհանուր շահեր ունեցող մյուս պետությունները պետք է պատասխանատվություն ստանձնեն Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության վերականգնման համար։