Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի բացառել, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև պատերազմը կարող է սպառել Ուկրաինայի ՀՕՊ հրթիռային պաշարները, որոնք կենսական նշանակություն ունեն Ուկրաինայի պաշտպանության համար։
«Առայժմ ամեն ինչ ընթանում է առաջվա պես, սակայն, իհարկե, մենք հասկանում ենք, որ երկարատև պատերազմը, եթե այն երկար լինի, և մարտերի ինտենսիվությունը կազդի մեր ՀՕՊ միջոցների քանակի վրա,- հավելել է նա։ -Բոլորը հասկանում են, որ մեզ համար այս [ՀՕՊ հրթիռները] մեր կյանքի փրկօղակն են»,- ընդգծել է Զելենսկին։
«Իհարկե, այդ հարցը մեզ մտահոգում է։ Եվ այդ պատճառով կապի մեջ ենք մեր գործընկերների հետ։ Մինչ այժմ նման ազդանշաններ չեն եղել ո՛չ ամերիկացիների, ո՛չ էլ եվրոպացիների կողմից»,- ասել է նա։





























