CNN-ին տված հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զորքերը «պատժում են Իրանին այնքան, որքան կարող են», սակայն հարվածների «գլխավոր ալիքը» դեռ առջևում է։

 «Մենք նրանց պատժում ենք այնքան, որքան կարող են,- ասել է Թրամփը։ -Կարծում եմ՝ ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Բավականին հզոր։ Մենք ունենք աշխարհի լավագույն բանակը, և այն օգտագործում ենք»։

Հարցազրույցում Թրամփը քննարկել է հարցերի լայն շրջանակ, դրանց թվում՝ հակամարտության սպասվող տևողությունը, Իրանի պատասխան հարվածների մասշտաբի նկատմամբ իր զարմանքը և երկրի իշխանության հնարավոր իրավահաջորդության ծրագիրը։

Երբ նրան հարցրել են՝ որքան կարող է տևել պատերազմը, նախագահը պատասխանել է. «Ես չեմ ուզում, որ այն չափազանց երկար տևի։ Ես միշտ մտածել եմ, որ դա կտևի չորս շաբաթ։ Եվ մենք մի փոքր առաջ ենք անցել ժամանակացույցից»։

Երբ նրան հարցրել են՝ արդյոք ԱՄՆ-ը ռազմական գործողություններից զատ որևէ այլ բան է անում՝ Իրանի ժողովրդին երկրի վրա վերահսկողությունը վերականգնելու համար, Թրամփը պատասխանել է. «Այո»։

«Մենք իսկապես դա անում ենք»։ Բայց հիմա մենք ուզում ենք, որ բոլորը մնան տանը։ Դրսում անվտանգ չէ»։

Ըստ նրա՝ ավելի վտանգավոր կդառնա։ «Մենք դեռ նույնիսկ լուրջ հարվածներ չենք հասցրել։ Հիմնական ալիքը դեռ չի սկսվել։ Մեծ ալիքը շուտով կլինի»։

Ըստ նախագահի՝ «ամենամեծ անակնկալը» տարածաշրջանի արաբական երկրների՝ Բահրեյնի, Հորդանանի, Քուվեյթի, Կատարի և ԱՄԷ-ի վրա Իրանի հարվածներն էին։

«Մենք զարմացանք,- ասել է Թրամփը։ -Նրանց ասացինք. «Մենք կարող ենք հաղթահարել դա», իսկ հիմա նրանք ուզում են կռվել։ Եվ նրանք ակտիվորեն ներգրավված են։ Նրանք պետք է մեծ մասամբ չներգրավված լինեին, և հիմա նրանք պնդում են իրենց ներգրավվել»։

Արաբ առաջնորդների վերաբերյալ նա նշել է. «Ես ճանաչում եմ այդ մարդկանց։ Նրանք կոշտ և խելացի են»։

Իրանցիներն, ըստ Թրամփի, կրակել են հյուրանոցի վրա, կրակել են բնակարանային շենքի վրա։ Դա նրանց զայրացրել է։ Նրանք սիրում են մեզ, սակայն նրանք հետևում էին իրավիճակին։ Միջամտելու ոչ մի պատճառ չկար։

Թրամփը շեշտել է, որ Իրանի միջուկային սպառնալիքը վաղուց լուրջ խնդիր է տարածաշրջանում։ «Դուք պետք է հասկանաք, նրանք տարիներ շարունակ ապրել են այդ մութ ամպի տակ։ Ահա թե ինչու երբեք խաղաղություն չի եղել»։

Հարցին՝ ով կարող է ղեկավարել Իրանը, Թրամփը պատասխանել է. «Մենք չգիտենք, թե ով է հիմա իշխանության գլուխ։ Չգիտենք՝ ում կընտրեն։ Գուցե նրանք բախտավոր լինեն, և կգա մեկը, ով գիտի, թե ինչ է անում»։

Նա նշել է, որ Իրանի ղեկավարությունը «շատ բան կորցրեց» սկզբնական հարվածների արդյունքում։ «Քառասունինը մարդ»,- ասել է Թրամփը։ -Դա ապշեցուցիչ հարված էր»։

«Նրանք կարծում էին, որ իրենց անհնար է գտնել։ Նրանց հնարովոր էր գտնել։ Մենք ապշած էինք դրանից»։ Հիմա, ասել է Թրամփը, պարզ չէ, թե ով է պատասխանատու։ «Նրանք նույնիսկ չգիտեն, թե ով է հիմա պատասխանատու։ Մենք վերացրել ենք 49 առաջնորդի»։

Նախագահը նշել է, որ իր թիմը փորձել է բանակցել իրանցիների հետ, սակայն «այդ մարդկանց հետ հնարավոր չեղավ համաձայնության գալ»։ Յուրաքանչյուր նոր առաջարկ մերժվել է։ Իրանցիները հրաժարվել են համաձայնվել դադարեցնել ուրանի հարստացումը։

Թրամփն իր գործողությունները որակել է որպես իրանական սպառնալիքին դիմակայելու «ճիշտ ճանապարհ»։ «Մենք պարտավոր չենք անհանգստանալ պայմանագրերի համար»։ Նա մատնանշել է Իրանի երկարատև պատմությունը՝ 1979 թվականի հեղափոխությունից ի վեր տարածաշրջանում քաոս առաջացնելու համար։ «Վերցրեք վերջին 37 տարին՝ իրականում 47 տարի, գրեթե 50 տարի՝ նայեք, թե ինչ է պատահել, բոլոր մահերը։ «Զինվորականները քայլում են առանց ոտքերի, առանց ձեռքերի, այլանդակված դեմքերով»,- ասել է նա։

Նա նշել է նաև, որ իր թիմին խնդրել է կազմել վերջին 47 տարիների ընթացքում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դեմ Իրանի կամ Իրանի աջակցությունը վայելող ուժերի կատարած բոլոր հարձակումների ցանկը։ «Եթե ես բոլորը թվարկեի, մենք դեռ երկար կխոսեինք»։

Ըստ Թրամփի՝ ներկայիս ռազմական գործողությունը իրանական սպառնալիքը վերացնելու երկարաժամկետ արշավի մի մասն է։ «Մենք նախորդ անգամ ոչնչացրեցինք Սոլեյմանիին,- նկատի ունենալով 2020 թվականի հունվարի 3-ին իրանցի գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի դեմ ԱՄՆ անօդաչու թռչող սարքի հարվածը։ -Նա աներևակայելի դաժան գեներալ էր»։

Սոլեյմանիի վրա հարվածը «մեծ քայլ էր»,- ասել է նախագահը։ -Եթե դա տեղի չունենար, Իսրայելը կարող էր այսօր գոյություն չունենալ»։

Այնուհետև, ըստ Թրամփի, 2025 թվականի հունիսին տեղի ունեցավ «Midnight Hammer» գործողությունը՝ շատ կարևոր գործողություն՝ Իրանի միջուկային օբյեկտների դեմ. «Նրանք մեկ ամիս հետո կարող էին միջուկային զենք ունենալ»։

Քննադատաբար գնահատելով Օբամայի օրոք Իրանի միջուկային գործարքը՝ Թրամփն ասել է. «Դա Իրանի հետ գործարք էր, քանի որ այն ամբողջ իշխանությունը տվեց Իրանին»։ Նրանք միջուկային զենք կունենային երեք կամ չորս տարի առաջ։ Նրանք կօգտագործեին այն Իսրայելի դեմ։ Նրանք կարող էին օգտագործել այն մեր դեմ»։

«Այդ գործարքն այնքան վատ էր»,- ասաց Թրամփը,- «որը քիչ մնաց հանգեցներ ռումբի ստեղծմանը»։ Վերջին բանակցությունների ժամանակ իրանցիները «պատրաստ չէին մեզ տալ այն, ինչ մենք խնդրում էինք։ Նրանք ստիպված էին»։

«Այնպես որ ամեն ինչ լավ է ընթանում»,- ասել Թրամփը՝ ավարտելով հարցազրույցը։