Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է Իրանից արձակված ինը բալիստիկ հրթիռի, վեց թևավոր հրթիռի և 148 անօդաչու թռչող սարքի խոցման մասին։
Այդ հարձակումները ներառյալ՝ շաբաթ օրվանից ի վեր Արաբական Միացյալ Էմիրությունների վրա Իրանի հարձակումների ընդհանուր թիվը հասել է 174 բալիստիկ հրթիռի, ութ թևավոր հրթիռի և 689 անօդաչու թռչող սարքի, ինչը երկիրը դարձնում է Թեհրանի կողմից ամենաշատ թիրախավորված Պարսից ծոցի պետությունը։
Արաբական Միացյալ Էմիրությունները պարզաբանել է, որ խոցվել է 161 բալիստիկ հրթիռ, ևս 13-ը ընկել է ծովը, ոչնչացվել է 645 անօդաչու թռչող սարք, մնացած 44-ն ընկել են իր տարածքում, և բոլոր ութ թևավոր հրթիռները չեզոքացվել են։ Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ հարձակումների հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ 68-ը։
Թիրախների խոցումների հաջողության մակարդակը կազմել է ավելի քան 90%, որին նպաստել են Արաբական Միացյալ Էմիրությունների սեփական THAAD բարձրլեռնային հակաօդային պաշտպանության համակարգերը և ամերիկյան Patriot հրթիռները։





























