ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է Օմանի ծոցում իրանական բոլոր նավերի ոչնչացման մասին։

«Երկու օր առաջ իրանական ռեժիմը Օմանի ծոցում ուներ 11 նավ, այսօր՝ ԶՐՈ։ Իրանի ռեժիմը տասնամյակներ շարունակ հետապնդել և հարձակվել է Օմանի ծոցում միջազգային նավագնացության վրա։ Այդ օրերն ավարտվել են։ Նավարկության ազատությունն ավելի քան 80 տարի պահպանել է Միացյալ Նահանգների և աշխարհի տնտեսական բարգավաճումը։ ԱՄՆ զինված ուժերը կշարունակեն պաշտպանել այն»,- ասվում է CENTCOM-ի X-ի հայտարարության մեջ։