Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է այրել Հորմուզի նեղուցով անցնող ցանկացած նավ։
«Մենք կայրենք Հորմուզի նեղուցով անցնող ցանկացած նավ։ Թույլ չենք տա, որ այս տարածաշրջանից նավթի մի կաթիլ դուրս գա»,- Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի խորհրդական Իբրահիմ Ջաբարիի խոսքն է մեջբերել իրանական ISNA լրատվական գործակալությունը։





























