Թեհրանը «պատերազմի մեջ չէ տարածաշրջանային երկրների հետ», այլ պատերազմում է Միացյալ Նահանգների հետ, պետական հեռուստատեսությամբ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Մենք գործ ունենք այս երկրներում տեղակայված ամերիկացի զինվորների հետ։ Նույնիսկ եթե ԱՄՆ բազաները չօգտագործվեն մեր դեմ, դրանք մեզ համար դեռևս օրինական թիրախ են։ Ամերիկացի զինվորների՝ հյուրանոցներ փախուստը նրանց չի փրկի հարվածներից»,- ասել է նա։
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության վերաբերյալ նախարարը նշել է, որ դա «կրոնական հանցագործություն» էր, որը հետևանքներ կունենա։ «Իմ կարծիքով, նրանք չէին գիտակցում, թե ինչ են արել, և ինչ բողոքի ցույցեր ու հետևանքներ կառաջացներ դա»։





























