QatarEnergy-ն դադարեցրել է վերամշակման և իրացման համար նախատեսված որոշ ապրանքների արտադրությունը, հայտնում է Al Jazeera-ն:

«Ի հավելումն հեղուկացված գազի արտադրությունը դադարեցնելու որոշման՝ QatarEnergy-ն դադարեցնում է Կատարում վերամշակման արտադրանքի թողարկումը, ներառյալ պոլիմերները, ալյումինը և այլ ապրանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ շաբաթվա սկզբին Կատարի հյուսիսում գտնվող ընկերության երկու օբյեկտները հրթիռակոծություն են ենթարկվել՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ֆոնին:

QatarEnergy-ն հեղուկացված բնական գազի աշխարհի խոշորագույն արտադրողն է. ընկերությանը բաժին է ընկնում համաշխարհային արտադրության մոտ 20%-ը: