Իսրայելում ձերբակալվել են թուրքական CNNturk-ի լրագրող Էմրահ Չաքմաքը եւ օպերատոր Հալիլ Քահրամանը։

Թուրքական Anadolu-ի փոխանցմամբ,   թուրք լրագրողների ձերբակալությանն արձագանքել է Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Բուրհանեթին Ղուրանը, կոչ անելով անհապաղ ազատ արձակել լրագրողներին։

Նա շեշտել է, թե թուրքական կողմն անհապաղ քայլեր է անում լրագրողներին ազատ արձակելու համար։