Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Х սոցիալական ցանցում հայտարարել է, որ երկրի նահանգապետերի հետ անմիջական կապ է պահպանվում։

«Իրավիճակը բացառիկ է, բայց երկիրը կանգ չի առել։ Ամբողջ երկրում շարունակվում են ընթացիկ միջոցառումները։ Անհրաժեշտ լիազորությունները նահանգներին վերապահելով՝ որոշումների ընդունումն իրականացվում է արագ և տեղական պայմաններին համապատասխան։ Ազգային միասնությունը մեր ամենամեծ ակտիվն է»,- գրել է Իրանի նախագահը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարձակվում են Իրանի տարածքի վրա՝ պատճառելով ավերածություններ և մարդկային կորուստներ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելա-ամերիկյան հարձակման ժամանակ զոհվել են նաև գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմին միացավ նաև «Հըզբոլլահ»-ը։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին և մտավ հարավային Լիբանան։