Արդաբիլի ուրբաթ օրվա իմամ, այաթոլլա Խամենեիի ներկայացուցիչ և Փորձագետների խորհրդի անդամ Սեյեդ Հասան Ամելին համարվում է Իսլամական հեղափոխության առաջնորդի պաշտոնի թեկնածուներից մեկը, և նրա ընտրության հավանականությունը բարձր է համարվում, գրում է «Իրանցի լրագրողի օրագիր» թելեգրամյան ալիքը։

«Հիշեցի, որ այաթոլլա Ամելին շեշտել էր միջուկային զենք մշակելու անհրաժեշտությունը»,- գրում է ալիքի հեղինակը։

Սեյեդ Հասան Ամելին հայտնի է Ադրբեջանի նկատմամբ իր կոշտ դիրքորոշմամբ։

Ամելին հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պետք է ուժ ցուցադրի հարևան պետություններին՝ Ադրբեջանին և Թուրքիային։

Նա միաժամանակ կոշտ քննադատության է ենթարկել Ադրբեջանին Իսրայելի հետ կապերի համար։