Ասիական ֆոնդային շուկաները չորեքշաբթի օրվա սակարկությունների մեկնարկին կտրուկ անկում են ապրել: Մերձավոր Արևելքում ծավալվող պատերազմը վախ է սփռել է ներդրողների շրջանում և ուժեղացրել էներգակիրների մատակարարման հնարավոր ընդհատումների վերաբերյալ մտահոգությունները, ինչը կարող է լուրջ հարված հասցնել ներմուծումից կախվածություն ունեցող ասիական տնտեսություններին, հայտնում է CNN-ը։
Հարավային Կորեա. KOSPI ինդեքսը նվազել է 12,3%-ով՝ երեքշաբթի օրվա 7,2% անկմամբ փակվելուց հետո:
Ճապոնիա. Nikkei 225 ինդեքսը նվազել է 4,7%-ով:
Հոնկոնգ. Hang Seng ինդեքսը նվազել է 3,1%-ով:
Թայվան. TAIEX ինդեքսը նվազել է 3,9%-ով:
Ասիական տնտեսությունները խոցելի են Մերձավոր Արևելքից էներգակիրների մատակարարման ընդհատումների նկատմամբ, քանի որ դրանցից շատերը հում նավթի մեծ մասը և գազի զգալի բաժինը ստանում են Պարսից ծոցի երկրներից:
Հում նավթի մոտ 46%-ը Ասիա է տեղափոխվում կենսական նշանակություն ունեցող երթուղով՝ Հորմուզի նեղուցով, որի գործունեությունը այժմ սահմանափակված է:





























