Սիրիա-լիբանանյան սահմանի անցակետով տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել է Իսրայելի կողմից հնարավոր հարվածների սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտնել է Ցամաքային անցակետերի գլխավոր վարչության տնօրեն Մազեն Ալլուշը։
««Ջեյդեթ — Յաբուս» անցակետով ուղևորափոխադրումները կասեցվել են երկու ուղղություններով, ինչը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ լիբանանյան կողմը տարհանման վերաբերյալ նախազգուշացում է ստացել՝ կապված իսրայելական ուժերի կողմից շրջանի հավանական ռմբակոծման հետ», — ասված է հայտարարության մեջ։





























