Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել արտերկրից իսրայելցիների տարհանման համար իրականացվող «Առյուծի թևեր» գործողությանը։ Դրա շրջանակներում Բեն Գուրիոն օդանավակայանը կսկսի տարհանման չվերթներ ընդունել մարտի 5-ից, հայտնում է Kan-ը։
Հեռուստառադիոընկերության տվյալներով՝ իսրայելական Arkia ավիաընկերությունը մի շարք հատուկ չվերթներ կիրականացնի։ Առաջին փուլում ինքնաթիռները Թել Ավիվ կժամանեն միայն Աթենքից, Բանգկոկից, Դուբայից, Լառնակայից, Նյու Յորքից և Հռոմից։





























