Նավթի գնանշումերը չորեքշաբթի երեկոյան նվազել են, սակարկություններն ընթանում են բարձր փոփոխականությամբ։

Brent նավթի մայիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել են 0,22 դոլարով (0,32%)՝ հասնելով 81,18 դոլարի մեկ բարելի համար։ WTI-ի ապրիլյան ֆյուչերսները NYMEX բորսայում նվազել են 0,23 դոլարով (0,31%)՝ հասնելով 74,33 դոլարի մեկ բարելի համար։

Ավելի վաղ սակարկության ընթացքում Brent նավթի գործարքների գինը բարձրացել էր, հասնելով շուրջ 84,48 դոլար մեկ բարելի համար, մինչդեռ WTI գործարքները հասել էին 77,25 դոլարի մեկ բարելի համար։

Ներդրողները շարունակում են հետևել Մերձավոր Արևելքի իրավիճակին և գնահատել ԱՄՆ Էներգետիկայի նախարարության ներկայացրած պաշարների մասին տվյալները։