ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մադրիդի հետ առևտրային հարաբերությունները խզելու մտադրության մասին հայտարարությունից հետո, Իսպանիայի իշխանությունները համաձայնել են աջակցել ամերիկյան զորքերին։ Դրա մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Ինչ վերաբերում է Իսպանիային, ենթադրում եմ, նրանք նախօրեին հստակ լսեցին նախագահի հայտարարությունը, և ինչպես ես հասկանում եմ, նրանք մի քանի ժամ առաջ համաձայնել են համագործակցել ԱՄՆ զինված ուժերի հետ»,- ասել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ նախագահը, Միացյալ Նահանգները մտադիր է խզել բոլոր առևտրային հարաբերությունները Իսպանիայի հետ։ Նա հիշեցրել է Մադրիդի հրաժարումը ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ի հասցնելուց։ Ամերիկացի առաջնորդը հայտարարել է նաև, որ ԱՄՆ զինված ուժերը կարող են օգտագործել Իսպանիայում տեղակայված բազաները Իրանի դեմ գործողության ժամանակ, հակառակ Մադրիդի դժգոհությանը։ Նրա հայտարարություններից հետո Իսպանիան դեմ արտահայտվեց Իրանում ամերիկա-իսրայելական ռազմական գործողությանը։