Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը չորեքշաբթի հայտարարել է, որ չի բացառվում Իրանում ԱՄՆ-ի ցամաքային գործողության հնարավորությունը, սակայն նշել է, որ ներկա պահին նման ծրագրեր չկան։
«Դա ներկայում գործառնական ծրագրի մաս չէ, սակայն ես, անշուշտ, երբեք չեմ բացառի ռազմական տարբերակները Միացյալ Նահանգների նախագահի կամ Գերագույն գլխավոր հրամանատարի (Դոնալդ Թրամփի) անունից, և նա իմաստուն կլինի նույնը չանել»,- ճեպազրույցի ժամանակ՝ Իրանում ցամաքային գործողության հնարավորության և նպատակների մասին հարցին ի պատասխան ասել է Լևիթը։





























