Իսպանիան հերքել է ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության մասին հաղորդագրությունները, մարտի 4-ին հայտարարել է արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։
«Ես կտրականապես հերքում եմ սա։ Իսպանիայի կառավարության դիրքորոշումը Մերձավոր Արևելքում պատերազմի, Իրանի ռմբակոծության և մեր բազաների օգտագործման վերաբերյալ բացարձակապես չի փոխվել»,- ընդգծել է իսպանացի քաղաքական գործիչը։
Նա նաև նշել է, որ չգիտի, թե որտեղից է հայտնվել տեղեկությունը, որ Իսպանիան, իբր, համաձայնել է նման համագործակցության։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը մարտի 4-ին հայտարարել է, որ Իսպանիան կհամագործակցի ԱՄՆ զինված ուժերի հետ։ Նա ընդգծել է, որ Իսպանիայի իշխանություններն այս որոշումն ընդունել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «հստակ և միանշանակ» ուղերձից հետո։





























