ԱՄՆ հատուկ ծառայությունները հետաքննում են հաղորդագրությունները, ըստ որոնց, սպանված իրանցի այաթոլլա Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, առաջադրվել է Իրանի հաջորդ գերագույն առաջնորդի պաշտոնում։ Դրա մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

Մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերի իրականացրած գործողությունը՝ Սպիտակ տունը հավելել է, որ Ալի Խամենեիի գտնվելու վայրը պարզելու գործոնն ազդել է գործողության վրա, սակայն «վճռորոշ չի եղել»  հարձակումը սկսելու ԱՄՆ ղեկավարության որոշման համար։