Իրանը ջիհադի մասին ֆեթվա է հրապարակել՝ կոչ անելով «հեղել սիոնիստների և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արյունը», հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

Ֆեթվան հեղինակել է իրավաբան, փիլիսոփա և Ղուրանի մեկնաբան, մեծ այաթոլլա Աբդոլլահ Ջավադի Ամոլին։ Նա ընդգծել է, որ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի բացակայությունն անտանելի է։ Միևնույն ժամանակ, ըստ Ջավադի Ամոլիի, «նույնիսկ ամենափոքր տառապանքի դեպքում առջևում անթիվ գանձեր են սպասվում»։

Մարտի 1-ին մեծ այաթոլլա Մակարեմ Շիրազին Միացյալ Նահանգների և Իսրայելի դեմ ջիհադ հռչակեց։ Նա հայտարարեց, որ Իրանի և իսլամական աշխարհի ժողովուրդը պետք է վրեժ լուծի Խամենեիի հեղված արյան համար։