Իսրայելը մարտի 5-ից թուլացնում է երկրում գործող արտակարգ դրության հետ կապված սահմանափակումները, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակը:

«Այս փոփոխությունների շրջանակում երկրի բոլոր շրջանները կանցնեն միայն կենսական գործունեության մակարդակից սահմանափակ գործունեության մակարդակի», — ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի Telegram-ալիքում հրապարակված հայտարարության մեջ:

Ըստ հայտարարության՝ թույլատրվում են մինչև 50 հոգուց բաղկացած զանգվածային հավաքներ, ինչպես նաև ընկերությունների գործունեությունը՝ պաշտպանական կառույցների առկայությամբ հարակից տարածքներում: