Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուը Սպիտակ տնից պահանջել է պարզաբանել ԱՄՆ-ի և իրանական իշխանությունների միջև հնարավոր բանակցությունները, հաղորդում է Axios կայքը՝ հղումով անանուն ամերիկացի պաշտոնյայի։

«Աղբյուրները տեղեկացրել են, որ այս շաբաթվա սկզբին Իսրայելի հետախուզությունը ստացել է տեղեկություններ, որոնք առաջացրել են կասկածներ, թե Իրանի և Թրամփի վարչակազմի միջև կարող էին լինել որոշակի կոնտակտներ հրադադարի քննարկման նպատակով», — նշվում է հրապարակման մեջ։

Այդ ընթացքում այն ամերիկացի պաշտոնյաները, որոնց հետ կապվել է կայքը, հայտնել են, որ Իսրայելի հետ որևէ կոնտակտ չի եղել։