Գործարքների կատարման ժամանակ Հնդկաստանը, Չինաստանը, ինչպես նաեւ Ռուսաստանն առաջնորդվում են իրենց ազգային շահերով։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է РБК-ն։
Պեսկովին հարցրել են, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում Միացյալ Նահանգների կողմից Հնդկաստանի ռուսական նավթ գնելու արգելքի վերացմանը՝ հաշվի առնելով Չինաստանին դիմելու ծրագրերը՝ ներմուծումը կրճատելու համար։ «Իհարկե, մենք չենք տրամադրելու որեւէ քանակական տվյալ՝ ակնհայտ պատճառներով։ Սա՝ առաջին»,- ասել է Պեսկովը՝ հղում կատարելով «չարակամների» մեծ թվին։ «Կարելի է միայն մեկ բան ասել. ե՛ւ Հնդկաստանը, ե՛ւ Չինաստանը երկրներ են, որոնք առաջնորդվում են իրենց ազգային շահերով, նույնն անում ենք եւ մենք»,- հայտնել է նա։
Նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Իրանում պատերազմի պատճառով Ռուսաստանում նկատվում է էներգակիրների պահանջարկի զգալի աճ։
«Ռուսաստանը եղել եւ մնում է ինչպես նավթի, այնպես էլ գազի հուսալի մատակարար։ Ընդ որում, ինչպես խողովակաշարային գազի, այնպես էլ հեղուկացված բնական գազի»,- ընդգծել է Պեսկովը։
Նա նաեւ ավելացրել է, որ Մոսկվան ի վիճակի է երաշխավորել պայմանագրային գազի մատակարարումը։




























