Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այս շաբաթ Ուկրաինան ռազմական փորձագետներ կուղարկի Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ և Սաուդյան Արաբիա՝ իրանական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի վերաբերյալ խորհրդակցությունների համար։

«Ըստ մեր համաձայնագրերի՝ նրանց ուղարկել ենք առաջին երեք երկրներ՝ Կատար, ԱՄԷ և Սաուդյան Արաբիա»,- լրագրողներին ուղղված աուդիոուղերձում ասել է Զելենսկին։