Ստրասբուրգում ՀՀ վարչապետին Երևան ճանապարհելուց հետո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ուղևորվել է Բեռն։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է ԱԳՆ–ից։

«Շվեյցարիայի մայրաքաղաքում այսօր սպասվում է Հայաստան–Շվեյցարիա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում կարևոր իրադարձություն: Հետևե՛ք»,–ասված է հաղորդագրությունում։