ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնին պետք չէ Ուկրաինայի օգնությունը՝ իրանական անօդաչու թռչող սարքերը խոցելու հարցում, հաղորդում է Fox News-ը։

Նա բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք Ուկրաինան օգնո՞ւմ է ԱՄՆ-ին իրանական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում։

«Մեզ օգնություն պետք չէ անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու հարցում։ Մենք դրանց մասին ավելին գիտենք, քան որևէ մեկը։ ԱՄՆ-ն ունի աշխարհի լավագույն անօդաչու թռչող սարքերը»,- ասել է նա։