Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, փետրվարի 16-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Արմավիր քաղաքի 26-ամյա մի բնակչուհու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա փետրվարի 9-ին, Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող հարսանյաց սրահից գողացել է սրահի տնօրենի թվային ֆոտոխցիկը` պատճառելով 80.000 դրամի նյութական վնաս:
Պարզվել է նաեւ, որ աղջիկը փետրվարի սկզբին նույն փողոցում գտնվող վարսավիրանոցի աշխատակցի դրամապանակից գողացել է 60.000 դրամ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:




























