Իրանի միջուկային դոկտրինը խաղաղ բնույթ է կրում և մենք միշտ ձգտել ենք ու շարունակում ենք ձգտել իրացնել խաղաղ միջուկային էներգիա օգտագործելու մեր իրավունքները։ Այս մասին «Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Ինչպես գիտեք, մեր ֆեթվան (կրոնական որոշումը) կախված է այն հրապարակողից։ Ես դեռևս ի վիճակի չեմ դատողություններ անել այն մասին, թե ինչպիսին կլինի նոր առաջնորդի իրավական կամ քաղաքական դիրքորոշումն այս հարցում։ Որքանով ես եմ հասկանում, այն չպետք է էապես տարբերվի մեր նախկին քաղաքականությունից, բայց մենք պետք է սպասենք, մինչև ծանոթանանք նրա տեսակետներին»,- ասել է Աբբաս Արաղչին։