Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 24-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:

Հրամանագրի համաձայն` 2009 թվականի դեկտեմբեր ամսին կանցկացվի ՀՀ Զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի՝ մինչեւ 35 տարեկան սպաների զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:

2009 թվականի դեկտեմբերին կզորացրվեն սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունն անցած բժշկական կազմի սպաները, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: