Իսրայելական բանակը Իրանում օդային գործողությունների ժամանակ կորցրել է տասից ավելի անօդաչու թռչող սարք, հաղորդել է The Times of Israel-ը՝ հղում կատարելով իսրայելական ռազմական պաշտոնյաներին։
Նրանք չեն տրամադրել կորցրած անօդաչու թռչող սարքերի ճշգրիտ թիվը, բայց պարզաբանել են, որ խոցվել է 20-ից պակաս սարք։ Նրանք նման կորուստները որակել են ընդունելի՝ Իրանի կողմից հրթիռային հարձակումները կանխելու փորձերի ժամանակ։
Իսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է, որ կործանիչների շարքում կորուստներ չեն եղել՝ չնայած հակաօդային հրթիռային բազմակի հարձակումներին։
Մարտի 19-ին ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Իրանի հակաօդային պաշտպանությունը խոցել է ամերիկյան F-35 կործանիչ։ Ինքնաթիռի ճակատագիրն անհայտ է, այն կարող է վթարված լինել։ ԻՀՊԿ-ն նաեւ հայտնել է ավելի քան 125 ամերիկյան եւ իսրայելական անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ ինքնաթիռներից մեկը վնասվել է, բայց կարողացել է արտակարգ վայրէջք կատարել. օդաչուն կայուն վիճակում է։ Աղբյուրը Իրանի Tasnim լրատվական գործակալությանը հայտնել է, որ երկրորդ F-35-ի ոչնչացման մասին տեղեկատվությունը դեռեւս հաստատված չէ։





























