Իրանի հարավում գտնվող նավահանգիստների դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետեւանքով ոչնչացվել է առնվազն 16 նավ, հաղորդել է Tasnim գործակալությունը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։

«Օդային հարվածի արդյունքում Բանդար Լենգե եւ Բանդար Կոնգ նավահանգիստների բնակիչներին պատկանող առնվազն 16 բեռնատար նավակ ամբողջությամբ ոչնչացվել է»,- նշել է գործակալությունը։

Գործակալությունը նշել է, որ նավակներն օգտագործվել են առեւտրի համար եւ կարեւոր դեր են խաղացել տեղի քաղաքացիների կյանքում, սակայն չի նշել, թե երբ է տեղի ունեցել գրոհը։