Իսլամական Հանրապետության արևմուտքում գտնվող Իրանի Լոռեստան նահանգի Խորամաբադ քաղաքի բնակելի թաղամասերին հասցված հարվածների հետևանքով առնվազն 6 մարդ զոհվել է, 43-ը՝ ստացել վնասվածքներ։ Այս մասին հայտնել են տեղական իշխանությունները։
«Այսօր ժամը 00:30-ին Խորամաբադ քաղաքի հյուսիսում գտնվող մի քանի բնակելի տների վրա թշնամու օդային հարձակման հետևանքով 6 մարդ է զոհվել, 43-ը՝ ստացել վիրավորումներ և վնասվածքներ։ Հնարավոր է զոհերի թվի աճ։ Ցավոք, այս հարձակման հետևանքով ավերվել է չորս բնակելի տուն, բազմաթիվ շենքեր են վնասվել», - ասել է նահանգապետի տեղակալը, որի խոսքերը մեջբերում է NourNews գործակալությունը:





























