ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին հասցված ավիահարվածների հետևանքով վնասվել է ավելի քան 120 մշակութային և պատմական ժառանգության օբյեկտ: Այս մասին հայտնել է Թեհրանի քաղաքային խորհրդի զբոսաշրջության և մշակութային ժառանգության օբյեկտների կոմիտեի ղեկավար Ահմադ Ալավին:
«Վերջին տվյալների համաձայն՝ ներխուժման սկզբից ի վեր ամբողջ երկրում վնասվել է ավելի քան 120 գրանցված պատմական հուշարձան: Դրանցից 43-ը գտնվում են Թեհրան քաղաքում, այդ թվում նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Գոլեստան եզակի համալիրը», - նրա խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը:





























