ԱՄՆ-ի և Իրանի միջև տարաձայնությունների կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակվեն ընթացիկ շաբաթվա ընթացքում։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Հաշվի առնելով այս հանգամանալից, մանրամասն և կառուցողական քննարկումների բնույթն ու տոնայնությունը, որոնք կշարունակվեն շաբաթվա ընթացքում, ես հանձնարարել եմ պաշտպանության նախարարությանը հնգօրյա ժամկետով հետաձգել իրանական էլեկտրակայաններին և էներգետիկ ենթակառուցվածքներին հասցվող ցանկացած ռազմական հարվածները», — ասված է Թրամփի հայտարարության մեջ, որը նա հրապարակել է X սոցիալական ցանցում:





























