Նավթի համաշխարհային գները նվազում են 9-10%-ի սահմաններում։ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին ԱՄՆ-ի հարվածների հետաձգման մասին Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի մեկ բարելի արժեքը իջել է 100 դոլարի սահմանից, ինչի մասին վկայում են բորսայական սակարկությունների տվյալները:

Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 8,69%-ով՝ մեկ բարելի համար հասնելով 97,16 դոլարի: Մարտի 19-ից ի վեր առաջին անգամ է, որ գնանշումներն իջել են 100 դոլարից։

Միևնույն ժամանակ, WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները էժանացել են 9,93%-ով՝ հասնելով 88,48 դոլարի: