Մերձավոր Արևելքում հակամարտության էսկալացիայի մեղավորն Իրանը չէ։ Նման կարծիք է հայտնել Օմանի ԱԳ նախարար Բադր բեն Համադ բեն Համուդ ալ-Բուսաիդին՝ նշելով, որ հակամարտությունն արդեն իսկ լայնածավալ տնտեսական խնդիրներ է առաջցրել։
«Ինչպիսին էլ լինի ձեր վերաբերմունքը Իրանի նկատմամբ, այս պատերազմը նրանց մեղքը չէ։ Այն արդեն առաջացրել է լայնածավալ տնտեսական խնդիրներ, և ես վախենում եմ, որ իրավիճակը զգալիորեն կվատթարանա, եթե պատերազմը շարունակվի», — գրել է նա X սոցիալական ցանցում։
Նախարարը հավելել է, որ սուլթանությունը «ակտիվորեն աշխատում է Հորմուզի նեղուցով անցման համար անվտանգ պայմանների ստեղծման ուղղությամբ»։





























