Մերձավոր Արևելքի երկրներում գտնվող օբյեկտներին հարվածներ հասցնելով՝ Իրանն իրացնում է ինքնապաշտպանության իր օրինական իրավունքը, քանի որ այդ երկրների տարածքն օգտագործվում է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից՝ իսլամական հանրապետության վրա հարձակումներ իրականացնելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

«Իրանի գործողությունները, որոնք հարվածներ են հասցնում տարածաշրջանի երկրներում ագրեսորների ռազմական բազաներին և օբյեկտներին, համապատասխանում են ինքնապաշտպանության նրա անօտարելի իրավունքին։ Մենք ցավում ենք, որ տարածաշրջանի մուսուլմանական երկրների տարածքն օգտագործվում է Միացյալ Նահանգների և սիոնիստական ռեժիմի կողմից՝ Իրանի դեմ հարձակումների համար», — նրա խոսքերն է մեջբերում Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունն իր Telegram-ալիքում։

Արաղչին կրկին հավաստիացրել է, որ իրանցի ժողովուրդը նախկինի պես «լի է վճռականությամբ և ցանկանում է պաշտապնել իր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։