Մերձավոր Արևելքի երկրները դեէսկալացիայի լուծումներ են առաջարկում, սակայն դրանք պետք է հասցեագրվեն ԱՄՆ-ին, այլ ոչ թե Իրանին, քանի որ հենց Վաշինգտոնն է սանձազերծել պատերազմը։ Այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության ԱԳՆ-ն։
«Այո՛, տարածաշրջանի երկրների կողմից կան լարվածության նվազեցմանն ուղղված նախաձեռնություններ, և մեր պատասխանը բոլորին հստակ է. մենք այն կողմը չենք, որը սկսել է այս պատերազմը, և բոլոր այդ հարցումները պետք է ուղղվեն Վաշինգտոնին», — Իրանի ԱԳՆ-ի խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։





























