Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները հետաձգելու և Թեհրանի հետ իբր ընթացող բանակցությունների մասին հայտարարություններով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, միայն ցանկանում է ժամանակ շահել ամերիկյան զինված ուժերի համար և նվազեցնել էներգակիրների գները։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն։

«ԱՄՆ նախագահի հայտարարությունները՝ էներգակիրների գները նվազեցնելու և ռազմական ծրագրերի իրականացման համար ժամանակ շահելու ջանքերի մի մասն են», — հայտարարությունից մի հատված է մեջբերում Mehr գործակալությունը։