Անգլիական հայտնի The Economist-ը հրապարակել է զեկույց-կանխատեսում 2010 թվականի համար։ Զեկույցում որոշակի հատված հատկացված է Թուրքիային։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Interhaber կայքէջը։
Ըստ թերթի՝ եկող տարի Թուրքիայում կշարունակվի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ բանակի միջեւ լարվածությունը, Կիպրոսի հարցի լուծումը կձգձվի, մեծ հավանականություն կա սոցիալական ապստամբության։ Միակ լավ լուրը՝ զբոսաշրջության ոլորտից է։ Ստամբուլը 2010 թվականի հունվարին Եվրոպայի մշակույթային կենտրոնի վերածվելուց հետո, զբոսաշրջությունից մեծ եկամուտներ կստանա։
Թուրքիայի տնտեսության ոլորտը կունենա հետեւյալ պատկերը. Տնտեսական աճ՝ 3 տոկոս, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ մոտ 10 հազար ԱՄՆ դոլար, ինֆլացիան՝ 7 տոկոս, բնակչությունը՝ 73.3 միլիոն։
Համեմատության համար նշենք, որ աշխարհի ամենաբարձր ՀՆԱ-ն, մեկ շնչի հաշվով՝ մոտ 100 հազար դոլար, Նորվեգիայում է, իսկ Հայաստանում՝ մոտ 3000 ԱՄՆ դոլար։




























