Իրանում վնասված պատմամշակութային հուշարձանների եւ հաստատությունների թիվը հասել է 120-ի, հայտնել է երկրի ղեկավարությունը։ Այդ մասին տեղեկացրել է Tasnim-ը։
«Իրանի դեմ ԱՄՆ եւ Իսրայելի գործողությունները լուրջ վնաս են հասցրել առնվազն 120 թանգարանների, պատմական շենքերի եւ մշակութային հուշարձանների»,- նշվել է հայտարարության մեջ։
Ամենամեծ վնասը կրել է Թեհրանի նահանգը, որտեղ վնասվել է մշակութային ժառանգության ավելի քան 50 վայր։ Մասնավորապես, վնասվել են XIV դարում կառուցված Պատերազմի թանգարանը, Սաադաբադի պալատական համալիրը եւ շահի նախկին նստավայրը՝ Մարմարե պալատը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարվածները վնասել են Թեհրանի XIV դարի Գոլեստան պալատը, ինչպես նաեւ XVI դարի Ալի Քափու պալատը, XVII դարի Չեհել Սոթուն պալատը եւ VIII դարի Ջամի մզկիթը Սպահանում։ Բացի այդ, հարվածները հանգեցրել են Խորամաբադ քաղաքի Ֆալաք օլ-Աֆլաք ամրոցի տարածքում մարդաբանական եւ հնագիտական թանգարանների ոչնչացմանը, սակայն III-VI դարերում կառուցված ամրոցը չի վնասվել։





























