Հինգշաբթի օրն իսրայելական բանակը մեկ օրում կորցրել է 21 Merkava տանկ՝ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ բախումների հետեւանքով։։ Այս մասին տեղեկացրել է  Military Watch Magazine (MWM) ամերիկյան ամսագիրը։

Պարբերականի տվյալներով՝ ծանր զրահատեխնիկայի կորուստները տեղի են ունեցել լիբանանյան ուժերի կազմակերպած դարանակալումների ժամանակ։ Ոչնչացված իսրայելական մեքենաների մեծ մասը բաժին է ընկել մեկ մարտի՝ Թայբե եւ Ալ-Քանտարա կետերի միջեւ։ Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իսրայելական ուժերը փոչձել են առաջ ընթանալ՝ տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։

Հրապարակման մեջ, հղում կատարելով «Հեզբոլլահ»-ի հայտարարությանը, ընդգծվել է, որ գրանցված կորուստներն իսրայելական բանակի համար ամենամեծն են վերջին 40 տարվա ընթացքում։