Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 19-ին տոնում է Բուն Բարեկենդանը, որը նախորդում է քառասնօրյա Մեծ պահքին: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեցին Արարատյան հայրապետական թեմից, սովորաբար Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ:

Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ այն նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում է Ադամն ու Եվան: Այն նաեւ դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու եւ չարի` գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության:Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարհությամբ, պահքով եւ ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի 40-օրյա ճանապարհը:  

Պահքի շրջանում օգտագործվում է բացառապես բուսական ծագման սննդամթերք: