Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից նոյեմբերի 25-ին իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկություն թմրամիջոցներ ներկրելու պահին ձերբակալվել է նույն հիմնարկության ցմահ բանտարկյալների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ, արդարադատության կապիտան Գ. Բարսեղյանը:

ԱԱԾ Մամուլի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ կապիտանի մոտ անձնական խուզարկության ընթացքում համազգեստի փողկապի միջից հայտնաբերվել եւ առգրավվել է 1 գրամ հերոին, 3 հաբ «Սուբոտեքս» տեսակի հոգեմետ դեղամիջոց եւ 3 գրամ մարիխուանա տեսակի թմրանյութ, որոնք Գ. Բարսեղյանը պետք է փոխանցեր կալանավորներին:

Պարզվել է, որ Գ. Բարսեղյանի կողմից թմրամիջոցների ներկրումը քրեակատարողական հիմնարկություն կրել է պարբերական բնույթ: