Իրանի առևտրաարդյունաբերական պալատը նամակներ է հղել Աշխատանքի միջազգային կազմակերպությանը (ԱՄԿ), Գործատուների միջազգային կազմակերպությանը (ԳՄԿ) և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին՝ պահանջելով անհապաղ հետաքննություն անցկացնել երկրի գործարանների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած հարվածների վերաբերյալ։ Նամակների տեքստերը հրապարակել է Իրանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Քաղաքացիական արտադրական օբյեկտներին հասցված հրթիռային և օդային հարվածները հանգեցրել են ոչ միայն ենթակառուցվածքների զգալի վնասների, այլև աշխատավորների մահվան և վիրավորումների»,- ասված է փաստաթղթում։ Նամակներում ընդգծվում է, որ արդյունաբերական շրջանների թիրախավորումը հակասում է հումանիտար իրավունքի հիմնարար նորմերին։ Նշվում է, որ այդ հարձակումները հանդիսանում են պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին 1949 թվականի Ժնևյան կոնվենցիայի և Աշխատանքի անվտանգության մասին ԱՄԿ կոնվենցիաների խախտում։





























