Իրանական հարվածի հետևանքով վնասված Boeing E-3 Sentry հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման և կառավարման օդանավի փոխարինումը կարող է ավելի քան 700 միլիոն դոլար արժենալ ԱՄՆ զինված ուժերի համար։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal թերթը։

Պարբերականի տեղեկություններով՝ մոտավորապես այդքան արժեն Boeing E-7 Wedgetail օդանավերը, որոնցով հնարավոր կլինի փոխարինել E-3-ները, քանի որ վերջիններս այլևս չեն արտադրվում։

Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարության (NORAD - North American Aerospace Defense Command) նախկին հրամանատար, գեներալ Գլեն Վան Հերկն ասել է, որ E-3-ի կորուստը կազդի տարածաշրջանում ԱՄՆ ռազմաօդային ուժերի առաքելության հաջողության վրա։

Մարտի 28-ին ամերիկյան Air and Space Forces Magazine ամսագիրը հայտնել էր, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing E-3 Sentry հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման և կառավարման օդանավը լուրջ վնասվածքներ է ստացել մարտի 27-ին՝ Սաուդյան Արաբիայում գտնվող «Արքայազն Սուլթան» ավիաբազային Իրանի հասցրած հարվածի հետևանքով։ Ըստ ամսագրի տեղեկությունների՝ վնասները կարող են գնահատվել որպես լուրջ։