ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նոր հայտարարություն է արել Իրանի վերաբերյալ։

«Ակնհայտ է, որ այնտեղ կան մարդիկ, որոնք մեզ հետ խոսում են այնպես, ինչպես Իրանի նախորդ առաջնորդները մեզ հետ չեն խոսել։ Նրանք ասում են, թե պատրաստ են որոշակի բաներ անել և մենք պետք է տեսնենք, թե արդյոք նրանք իրականում կարող են դա անել, թե ոչ։ Մենք պետք է դա շատ ուշադիր ստուգենք։

Միևնույն ժամանակ, նրանք սպառնում են մշտական վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցի վրա, ինչպես նաև վճարների գանձման համակարգ ստեղծել դրանով անցնելու համար։ Դա տեղի չի ունենա։ Թրամփը մի շարք տարբերակներ ունի, եթե ցանկանա կանխել դա»,- նշել է Ռուբիոն»։