Հայաստանի ոստիկանությունը բացահայտել է նոյեմբերի 19-ի գիշերը «Եվրոպա» ռեստորանում տեղի ունեցած սպանության մանրամասները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 19-ին, ժամը 00.20-ի սահմաններում, «Եվրոպա» ռեստորանի 3-րդ հարկի ամառային բացօթյա պատշգամբից վայր է ընկել եւ գլխի շրջանում ստացած վնասվածքներից մահացել 1974 թ. ծնված Ռուբեն Այվազյանը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Այվազյանին հրել է 1945 թ. ծնված Հ. Առաքելյանը:

Առաքելյանը կալանավորված է: Նախաքննությունը շարունակվում է: